
թատրոն
Թատրոն - ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ
23 ապր • 19:00
Միջոցառման մասին
1981 թվականին ԱՍԱԼԱ-ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտ անդամներ Փարիզում գրավում են
թուրքական հյուպոսարանը։
Բանակցություններից հետո նրանք հանձնվում են իշխանություններին՝ պայմանով, որ իրենց
դատը տեղի ունենա բաց և հրապարակային։
Թուրք մեղադրողները ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրանք ճանաչվեն ահաբեկիչներ։
Սակայն 4 հերոս-հայ տղաների կեցվածքը և նրանց դատապաշտպան, հայտնի փաստաբան Պատրիկ
Դևեճյանի խոսքը թե դատարանին, թե ամբողջ աշխարհին ապացուցում են, որ նրանք
պահանջատեր են, և 1915 թվականին տեղի ունեցածը ոչ միայն մեր երկրի մեծ մասի
կորուստն էր և ողբերգությունը, այլ՝ ցեղասպանություն։
Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ
տարելիցին։
Ներկայացումը մինչև այսօր բեմ է բարձրացվել 100 անգամ։
«Փարիզյան դատավճիռ» բեմադրության ասելիքը մեծ արձագանք ունի, հատկապես հայրենասեր
երիտասարդության շրջանում։
Դերասանական կազմը՝
Դատավոր - Հրաչյա Հարությունյան
Պատրիկ Դևեճյան - Արթուր Ութմազյան
Պիեր Դյուվալ - Արմեն Բարսեղյան
Վազգեն Սիսլյան - Գրիգոր Խաչատրյան
Արամ Բասմաջյան - Արմեն Մեսրոբյան
Գևորգ Գյուզելյան - Լևոն Հախվերդյան
Հակոբ Ջուլֆայան - Նիկոլայ Ավետիսյան
Դասախոս - Գրիգոր Գաբրիելյան
Մելինե Մանուշյան - Գոհար Իգիտյան
Վարդան Ալթունյան - Ռոբերտ Հարությունյան
Արա Գևորգյան
Իվ Տերնոն - Նարեկ Քթոյան
Վլադիմիր Մսրյան
Քննիչ - Վահագն Գալստյան
Պրոֆեսոր Աթայով - Կարեն Միրիջանյան
Ժան Պիեր Ձագոյան - Գագիկ Մկրտչյան
Բանտի վերակացու - Էդուարդ Գասպարյան
Գևորգյան - Նարեկ Մարտիրոսյան
Հասմիկ - Լիդյա Գրիգորյան
Մարիամ Ադամյան
Շուշանիկ Մաճկալյան
Թուրք - Ռոբերտ Զախարյան
Հակոբիկ - Էդուարդ Մկրտչյան
Ոստիկան - Վահագն Սամվելյան
Կազմակերպիչ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ
Սեանսներ
Օնլայն

