Խառը Զգացումներ
թատրոն

Խառը Զգացումներ

25 հնվ • 19:00

Միջոցառման մասին

Հեղինակ՝ Ռ. Բաեր Թարգմանություն անգլերենից և բեմադրական խմբագրություն՝ Ս. Տասկա Ժանր՝ լիրիկական կատակերգություն 2 գործողությամբ Բեմադրություն՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան Բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան Հագուստների ձևավորում՝ Ինեսսա Սևունց Կոմպոզիտոր՝ Մարինա Բրության Պարուսույց՝ Նունե Կիրակոսյան Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինա, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Կազարյան, Գրիգորի Կիրակոսյան, Անտոն Աղաջանյան Ռիչարդ Բաերը հայտնի ամերիկացի դրամատուրգ է։ Նրա պիեսները բեմադրվել են Բրոդվեյում, դրանց հիման վրա նաև նկարահանվել են ֆիլմեր։ «Խառը զգացումներ» պիեսը պատմում է երկու տարեց, միայնակ մարդկանց մասին։ Մեկը կորցրել է ամուսնուն, Մյուսը՝ կնոջը։ Նախկինում նրանք ընկերություն էին անում ընտանիքներով, իսկ այժմ մենակ են մնացել։ Ինչպես ասվում է հայտնի երգերից մեկում՝ «Պարզապես հանդիպեցին երկու մենակություններ…»։ Նրանք ուզում են նորից զգալ կյանքի համը։ Թեև ներկայացման ընթացքում հերոսները մեկ վիճում են, հետո հաշտվում, հիշում իրենց հանգուցյալ ամուսիններին, նրանք հասկանում են, որ միմյանց համարանհրաժեշտ են։ «Խառը զգացումներ» ներկայացումը մարդասիրական է, մի փոքր սենտիմենտալ։ Այն սիրո մասին է՝ այն մասին, որ ցանկացած տարիքում մարդուն անհրաժեշտ է զգալ, որ ինքը պետք է ինչ-որ մեկին, որ ինքը մենակ չէ։ Կազմակերպիչ՝ «Կ․Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ

Միջոցառման վայր

Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Հասցե

Երևան, Աբովյան 7