
թատրոն
Թատրոն - «ԳԵՐԻՆ ԵՎ ԳՐԵՅՍԸ»
16 սեպ • 19:30
Միջոցառման մասին
Գրեյսը՝ 80-ամյա ամերիկուհի, ապրում է ծերատանը՝ անցյալի հիշողություններով և այն
ակնկալիքով, որ մի օր իր փեսացուն պատերազմից վերադառնալու է…
Հանկարծ նրա աշխարհը շրջվում է գլխիվայր, երբ հարևան հիվանդասենյակ է տեղափոխվում
Գերին՝ 97-ամյա հայ նկարիչը։ Այդ պատճառով նրանք ստիպված են լինում կիսել ընդհանուր
պատշգամբը, որն էլ դառնում է նրանց հակամարտության հիմնական պատճառը։
Եվ ահա երկու մարդ՝ տղամարդ և կին, լինելով կյանքից լքված անծանոթներ, պետք է
սովորեն կիսել այն տարածքը, որտեղ նրանք ստիպված են համակեցության մեջ լինել։
Գերին դառնացած է այս աշխարհից․ լքված կնոջ ու զավակների կողմից՝ նա նախընտրում է
մեկուսացված ապրել իր սեփական կտավների աշխարհում, որոնցում պատկերում է մանկության
հիշողությունները։
Սակայն որքան ավելի է սրվում Գերիի և Գրեյսի հակամարտությունը, այնքան նրանք սկսում
են զգալ միմյանց ավելի մոտ, քան երբևէ սպասում էին։ Նրանց անձնական պատմությունները
տարօրինակ կերպով սկսում են միահյուսվել։
Նրանց ուրախությունները, ափսոսանքներն ու սերը վերածվում են հիշողությունների,
որոնք թվում են չափազանց հեռավոր՝ իրական լինելու համար։ Երկուսն էլ դաժան
պատերազմի ճակատագրական զոհեր են՝ տարիներ շարունակ ապրելով անհույս սպասումով, որ
մի օր հրաշքով կհանդիպեն նրանց, ում կորցրել են պատերազմի ավերակների մեջ։
Ժամանակի ընթացքում նրանք սկսում են մխիթարություն գտնել միմյանց ընկերակցության
մեջ։ Այն, ինչ սկսվում էր որպես սովորական վեճ, աստիճանաբար վերածվում է սիրո
պատմության։
Գերին և Գրեյսը, հակառակ իրենց տարիքին, լավատես են և լի ապրելու ցանկությամբ։
Նրանց կատակներն ու նուրբ հումորի զգացումը կերպարներին հաղորդում են բացառիկ
լավատեսական երանգ՝ դարձնելով նրանց պատմությունն առավել հուզիչ և կատակերգական։
Նրանց հիշողություններն ու սխալները համամարդկային են և դուրս են ազգային
սահմաններից։ Պիեսը ընդգծում է այն փաստը, որ պատերազմի դաժանությունը չի ավարտվում
մարտերի ավարտով․ բոլոր նրանք, ովքեր առնչվում են դրա հետ, ստանում են վերքեր,
որոնք կրում են ողջ կյանքի ընթացքում։
Ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է տալիս վերլուծել կյանքն առհասարակ,
հասկանալ, թե ինչ որոշումներ են մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին մենք կանք, և
միևնույն ժամանակ բացահայտել այն գաղափարը, որ սերն ու նվիրվածությունն են
իրականացնում երկար սպասված հանդիպումը։
«Գերին և Գրեյսը» տրագիկոմեդիա է՝ երկու գործողությամբ, նախատեսված բոլոր տարիքային
խմբերի համար։
Սեանսներ
Օնլայն