Գարդենիա
թատրոն

Թատրոն - Գարդենիա

26 մրտ • 19:00

Միջոցառման մասին

Հեղինակ՝ Էլժբետա Խովանեց Թարգմանություն՝ Իրինա Ադելգեյմ Բեմադրություն և երաժշտական ձևավորում՝ Գոռ Մարգարյան Դեկորացիաներ և զգեստներ՝ Նելլի Բարսեղյան «Գարդենիան» բարձրարվեստ ստեղծագործություն է, նախևառաջ իր պատմողականության շնորհիվ, ինչպես նաև հստակ, սուր երկխոսությունների և պարզ թվացող լեզվի։ Այն ուղերձ է՝ ուղղված այսօրվա ընթերցողին, այնուհետև՝ հանդիսատեսին՝ կնոջ դերի, ճակատագրի կողմից նրան նետված մարտահրավերների և ինքնաճանաչման մասին։ Չորս կին, որոնց ճակատագրերը միահյուսված են. չորսն էլ գեղեցիկ և անանուն (նրանք պարզապես համարակալված են) և մտքում, ենթագիտակցորեն, փնտրում են իրենց ընտանիքի կերպարը՝ բացահայտելով այդ որոնումների ճանապարհին իրենց մեջ թաքնված զգայական աշխարհը, որի արտացոլանքը հեղինակը հմտորեն տեղափոխել է առօրյա խնդիրների ու ցանկությունների հարթություն։ Հոգու մեջ բորբոքվող փոթորիկները առաջացնում են, թվում է, տարօրինակ ցանկություններ՝ մի բան խմելու, ինչ-որ բան նկարելու։ Չորս տարբեր տարիքի կանայք, որոնք փնտրում են իրենց՝ նույնիսկ առանց դա գիտակցելու։ Կազմակերպիչ՝ «Կ․Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ

Հասցե

Երևան, Աբովյան 7