
թատրոն
Թատրոն - Սարից այն կողմ
5 մյս • 19:30
Միջոցառման մասին
2020 թվականի Արցախյան պատերազմի ծանր հետևանքների համապատկերում ստեղծված այս
դրամայի հիմքում երկու դեռահասների սերն է, որոնց անձնական վիշտը դառնում է այն
ցավոտ պրիզման, ինչի միջով բացահայտվում է իրենց լեռները հավերժ կորցրած ժողովրդի
ճակատագիրը:
Գործողությունները տեղի են ունենում 44 օրյա պատերազմից 5-6 ամիս հետո, զուգահեռ
պատմությունների միջոցով՝ ներկայացնելով իրենց հողին անքակտելիորեն կապված տարբեր
սերունդներին: 85-ամյա պապը, ով տենչում է վերադառնալ սարերի մեջ կորած իր տունը,
արցախյան առաջին պատերազմում հաշմանդամություն ստացած ազատամարտիկը, ով չի
պատկերացնում իր կյանքն Արցախից դուրս, տղամարդը, ով փորձում է զրոյից վերակերտել
Հադրութում իր կորցրած տունը և խլված ինքնությունը, հույսով ապրող երիտասարդ
աղջիկը, ով սպասում է պատերազմում անհայտ կորած իր փեսացուին: Անձնական կորստի և
ազգային ողբերգության հատման կետերով՝ այս պիեսը փառաբանում է մի ժողովրդի
անկոտրում ոգին, որի համար հայրենիքը սոսկ տարածք չէ, այլ սեփական էության
անբաժանելի և շնչող մասնիկը:
Սեանսներ
Օնլայն

