UPSELL & CROSS-SELL՝ Ինգա Մուրադյանի հետ
ինտելեկտուալ

Ինտելեկտուալ - UPSELL & CROSS-SELL՝ Ինգա Մուրադյանի հետ

10 սեպ • 10:00

Միջոցառման մասին

Ավելացրեք եկամուտը յուրաքանչյուր հաճախորդից՝ առանց գովազդի բյուջեն կամ աշխատակիցների քանակը ավելացնելու։ Վաճառքի դասընթաց + լողավազանով երեկույթ ihome.resorts ամառանոցում։ Սա սովորական վաճառքի դասընթաց չէ։ Օրվա ընթացքում դուք աշխատելու եք վաճառքի գործնական հմտությունների վրա Ինգա Մուրադյանի հետ, իսկ երեկոյան օրը կշարունակվի ihome.resorts-ում՝ լողավազան, ամառային բաց խոհանոց, networking, DJ և հանգիստ մթնոլորտ։ Ի՞նչ են Upsell-ը և Cross-sell-ը UPSELL — հաճախորդին առաջարկել նույն ապրանքի կամ ծառայության ավելի թանկ, ընդլայնված կամ բարելավված տարբերակը։ CROSS-SELL — հիմնական գնումը լրացնող այլ ապրանք կամ ծառայություն առաջարկել։ Այս երկու մեթոդներն օգնում են ավելացնել մեկ հաճախորդից ստացվող եկամուտը՝ առանց նոր հաճախորդ ներգրավելու ծախսերը մեծացնելու։ Ծրագրի նպատակը Բարձրացնել միջին չեկը և ընկերության հասույթը, ստեղծել լրացուցիչ վաճառքների համակարգ, բարձրացնել շահույթն ու հաճախորդների հավատարմությունը՝ առանց ճնշման և պարտադրանքի վաճառքի մեթոդներով։ Ում համար է Բիզնեսի սեփականատերերի և ղեկավարների, վաճառքի բաժինների ղեկավարների ու մենեջերների, հաճախորդների հետ անմիջականորեն աշխատող թիմերի և այն բիզնեսների համար, որոնք արդեն ունեն հաճախորդների հոսք ու ցանկանում են բարձրացնել միջին չեկը։ Ինգա Մուրադյան Վաճառքների բիզնես-թրեյներ՝ ավելի քան 18 տարվա փորձով։ Նա մասնագիտացած է բարձր արդյունավետությամբ վաճառքի համակարգերի կառուցման և արդյունք ստեղծող թիմերի ձևավորման մեջ։ Ինգան ղեկավարել է վաճառքի բաժիններ, իրականացրել վաճառքային վերափոխումներ և վերապատրաստել տասնյակ ընկերությունների թիմեր B2B և B2C ուղղություններով։ Դասընթացի ծրագիր Լրացուցիչ վաճառքների հոգեբանություն, Upsell և Cross-sell, թաքնված կարիքների բացահայտում, միջին չեկի ավելացման տեխնիկաներ, առարկությունների հետ աշխատանք, սպասարկումը՝ որպես վաճառքի գործիք, ոչ վերբալ հաղորդակցություն, վաճառքի սկրիպտներ և սցենարներ։ Իսկ երեկոյան… Դասընթացից հետո օրը կշարունակվի ihome.resorts-ի ամառանոցում՝ լողավազանով, ամառային բաց խոհանոցով, networking-ի միջավայրով, DJ երաժշտությամբ և «Մինաս» գինիների հատուկ համտեսով։ Կազմակերպիչ՝ «ՍԱՐԱՋՅԱՆ» ՍՊԸ

Միջոցառման վայր

Ihome, Ձորաղբյուր

Հասցե

Ihome, Ձորաղբյուր

Կատեգորիա

Օնլայն