
համերգ
Համերգ - «Զառ-Վառ» վոկալ երաժշտության երեկո
3 հնս • 19:30
Միջոցառման մասին
Հունիսի 3-ին՝ ժամը 19։30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ դահլիճում
կկայանա «Զառ-Վառ» խորագիրը կրող վոկալ երաժշտության համերգ:
Առաջին անգամ ամբողջությամբ կհնչի Ռոմանոս Մելիքյանի՝ «Զառ-Վառ» անունը կրող
ռոմանսների հատնի շարքը, որը հանդիսանում է կոմպոզիտորի լավագույն ժողովածուներից
մեկը և աչքի է ընկնում իր պայծառ, քնարական և երբեմն հումորային բնույթով։
Համերգային ծրագրով հանդես կգան՝
Մագդա Մկրտչյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, սոպրանո/,
Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնակահարուհի, միջազգային մրցույթի դափնեկիր/:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև Սյուզաննա Բարէն /մեցցո սոպրանո/.
Օնլայն

