THE SIDEWALK FIVE. Hard Bop Quintet
համերգ

Համերգ - THE SIDEWALK FIVE. Hard Bop Quintet

9 օգս • 19:00

Միջոցառման մասին

Հինգ ճանապարհ։ Հինգ պատմություն։ Մեկ լեզու՝ ջազ։ The Sidewalk Five-ը համախմբել է հինգ երաժիշտների, որոնց ստեղծագործական ուղիները միավորվում են մեկ գեղարվեստական գաղափարի շուրջ։ Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակային ստեղծագործություններ, որոնցում ավանդույթն ու իմպրովիզացիան միահյուսվում են՝ ստեղծելով վառ և ինքնատիպ երաժշտական երկխոսություն։ Երեկոյի հատուկ հյուրն է ճանաչված կիթառահար և կոմպոզիտոր Սերգեյ Չաշկինը՝ Իսրայելի «Ռիմոն» ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցի և ԱՄՆ-ի Բերքլիի երաժշտական քոլեջի շրջանավարտ, միջազգային հեղինակավոր ջազային մրցույթների դափնեկիր, երաժիշտ, որը ելույթ է ունեցել Բրենֆորդ Մարսալիսի, Դիդիե Լոքվուդի, Քևին Մահոգանիի և այլ աշխարհահռչակ արտիստների հետ։ Երաժշտական վարպետությամբ, ստեղծագործական ազատությամբ և իմպրովիզացիայի ոգով լի այս երեկոն ֆիլհարմոնիայի հանդիսատեսին կհրավիրի ճամփորդության դեպի ժամանակակից ջազի անզուգական աշխարհը։ Սերգեյ Չաշկին՝ կիթառ Դավիթ Պետրոսյան՝ սաքսոֆոն Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս Հերբերտ Առուստամյան՝ հարվածայիններ Կազմակերպիչ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն