ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ
համերգ

Համերգ - ՓԱՌԵՐԳԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ

12 հլս • 19:00

Միջոցառման մասին

Հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ Ա. Բաբաջանյան համերգասրահում, կներկայացվի «Փառերգել Փարաջանովին» ներկայացումը։ Ֆրանսահայ կոմպոզիտոր, գրող և հետազոտող Միշել Պետրոսյանի երաժշտական, գրական և տեսողական ստեղծագործությունը ծնվել է վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչվել Սերգեյ Փարաջանովի աշխարհով։ Ներկայացումը բեմ է բարձրացնում ֆրանսիական Musicatreize անսամբլի տասներկու վիրտուոզ երգիչներին՝ դիրիժոր Ռոլան Հայրապետյանի ղեկավարությամբ։ Երաժշտությունը ոգեշնչվում է Փարաջանովի տեխնիկաներից և խառնվում անիմացիոն կոլաժներին, որոնք միահյուսվում են Musicatreize երգչախմբի և կոմպոզիտորի ձայների հետ։ Փարաջանովի ֆիլմերի վերնագրերը և նամակները, ինչպես նաև Ժան-Լյուկ Գոդարի, Ֆեդերիկո Ֆելինիի, Սայաթ-Նովայի և հեղինակի տեքստերը՝ հնչելով հայերեն, ֆրանսերեն և իտալերեն, վերածվում են ստեղծագործական խոնարհման այն մարդուն, ով ասում էր. «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»։ Ռոլան Հայրապետյանը ժամանակակից վոկալ երաժշտության ամենանշանավոր դիրիժորներից է Ֆրանսիայում։ Նա Musicatreize անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է և համագործակցել է եվրոպական առաջատար նվագախմբերի, անսամբլների, կոմպոզիտորների և բեմադրիչների հետ։ Մարկ դը Պիեռֆյոյը Փարիզում բնակվող կինոռեժիսոր և վիզուալ արտիստ է։ Նրա ստեղծագործական գործունեությունը ներառում է բազմաթիվ վավերագրական և երաժշտական ֆիլմեր, ինչպես նաև Ֆ. Դոստոևսկու «Մեծ ինկվիզիտոր»-ի կինոադապտացիան։ Հրավիրում ենք հաղորդակցվելու փարաջանովյան հանճարեղ երևակայության աշխարհին՝ ժամանակակից արվեստի միջոցով։ Երեկոյի ավարտին տեղի կունենա գինու հյուրասիրություն։ Կազմակերպիչ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն