ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Լաուրա Ֆառե Ռոսադա
համերգ

Համերգ - ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Լաուրա Ֆառե Ռոսադա

26 հնս • 19:00

Միջոցառման մասին

«Առասպել» խորագրով համերգային նախագիծն ու համանուն ալբոմը միավորում են դաշնակահարուհի Լաուրա Ֆառե Ռոսադայի ավելի քան տասը տարվա հետազոտությունը, նվիրումն ու ստեղծագործական հանձնառությունը։ Ալբոմի վերնագիրն ինքնին հստակ ուղերձ է և հրավեր՝ բացահայտելու հայկական երաժշտությունը, որի հոգևոր և գեղագիտական հիմքը Կոմիտաս վարդապետի ստեղծագործական ժառանգությունն է։ Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի շրջանավարտ, դաշնակահարուհի և մաթեմատիկոս Լաուրա Ֆառե Ռոսադան առանձնանում է տարբեր ոլորտների միջև մշակութային կամուրջներ կառուցելու բացառիկ ունակությամբ։ «Առասպել» նախագծում նա անդրադառնում է Կոմիտասի առանցքային դերին հոգևոր ու ժողովրդական երաժշտության միաձուլման գործում՝ միաժամանակ ընդգծելով հայ կոմպոզիտորների կապը Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ստեղծագործողների հետ։ Ծրագրում՝ Կոմիտաս, Դիմիտար Նենով, Ալեքսանդր Սպենդիարյան, Գայանե Չեբոտարյան, Կլոդ Դեբյուսի, Ալան Հովհաննես, Առնո Բաբաջանյան։

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն