
համերգ
Համերգ - Բացօթյա համերգ․ Խաչատուր Ավետիսյան — 100
10 սեպ • 20:00
Միջոցառման մասին
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան
զբոսայգու բացօթյա բեմում տեղի կունենա համերգ՝ նվիրված 20-րդ դարի հայ
երաժշտարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ կոմպոզիտոր Խաչատուր
Ավետիսյանի 100-ամյակին։
Սիրված կոմպոզիտորի ազգային շնչով, մեղեդային հարստությամբ գրված և մեծ
ժողովրդականություն վայելող երգերն ու պարեղանակները կներկայացնի Հնագույն
երաժշտության «Տաղարան» համույթը։
Մենակատարներ՝ Վարդան Բադալյան, Արփին, Մավր Մկրտչյան, Լուսինե Մարկոսյան, Գայանե
Ղամբարյան, Արամո Մամիկոնյան, Մարիաննա Գևորգյան և Զաքար Քեշիշյան։
«Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան։
Համերգն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
աջակցությամբ։
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն