
համերգ
Համերգ - Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ
5 հոկ • 19:00
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի և «Dialog Project» երաժշտական խմբի
համատեղ համերգը:
Նախագիծը միավորում է Երևանի պետական կամերային երգչախմբին և «Dialog Project»
երաժշտական խմբին՝ ստեղծելով երկխոսություն Կոմիտասի երաժշտական ժառանգության,
հայկական ժողովրդական երաժշտության և ջազի միջև։
Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված նոր մեկնաբանություններում
ավանդական հայկական հնչողությունը հանդիպում է ժամանակակից երաժշտական լեզվին՝
բացելով Կոմիտասի երաժշտությունը նոր լսողության և ընկալման համար։
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա
Ոսկանյան։
«Dialog Project»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Սուչյան։
Մշակումների հեղինակ՝ Վահագն Բաբլոյան
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն