
համերգ
Համերգ - Կոնստանտին Պետրոսյան. հոբելյանական համերգ
28 սեպ • 19:00
Միջոցառման մասին
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա
հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ,
Մովսես Խորենացի մեդալակիր, Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ շքանշանակիր Կոնստանտին
Պետրոսյանի հոբելյանական հեղինակային համերգը։
Առաջին անգամ հայկական բեմում կհնչեն Կոնստանտին Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ»
ժողովրդական երգերի մշակումների շարքը և աշխարհում միակ Կոնցերտը ձայնի և ջազ
նվագախմբի համար, որը կղեկավարի հեղինակը։
Ճանաչված մենակատարների մասնակցությամբ համերգում կհնչեն նաև կոմպոզիտորի
հանրահայտ և լեգենդար վոկալ-գործիքային ստեղծագործությունները։
Համերգին մասնակցում են՝
• Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր
դիրիժոր՝
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան
• Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան
• Հատուկ ելույթ՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ,
գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան
Մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան, Աննա Վարդազարյան,
Դանիել Մելքոնյան, Տիգրան Հակոբյան, Նելլի Մանուկյան։
Համերգավար՝ Կարեն Քոչարյան
Ծրագիր՝
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
• «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումներ երգչախմբի համար, a’capella
(Հայաստանյան պրեմիերա)
ա. Էսօր ուրբաթ պիտեր
բ. Բերդիցը աշեցի
գ. Լուսնակն առեր
դ. Կանաչել ա արտերը
ե. Սանդի երգ
զ. Սոնա յար
է. Ալ չեմ խաղա
ը. Արշակն ելավ
թ. Ախ, սևավոր, սևիկ աղջիկ
ժ. Թամզարա
• «Տիրամայր», խոսք՝ Ներսես Արք. Պոզապալյանի
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան
• «Վոկալիզ»՝ քառաձայն երգչախմբի համար, առաջին կատարում
• «Ազգ Հայկազեան», խոսք՝ Գևորգ Կարապետյանի
Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ
• «Տիեզերք»
Հայաստանի պետական ջազ նվագախումբ
• Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, մենակատար՝ Աննա Վարդազարյան,
դիրիժոր՝ Կ. Պետրոսյան (Հայաստանյան պրեմիերա)
• «Գյումրի»
• «Վարիացիաններ ֆլուգելհորնի և նվագախմբի համար», մենակատար՝ Դանիել Մելքոնյան
• «Գառնի»
• «Հայաստան»՝ մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար,
մենակատար՝ Տիգրան Հակոբյան
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն