Խաչատրյան․ «Զանգով սիմֆոնիա» | Թիմոթի Ռիդաութ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
համերգ

Համերգ - Խաչատրյան․ «Զանգով սիմֆոնիա» | Թիմոթի Ռիդաութ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

9 դեկ • 19:30

Միջոցառման մասին

Դեկտեմբերի 9-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի ծրագիր, որտեղ արևելյան երաժշտական շեշտերը կհանդիպեն հայկական սիմֆոնիզմի ամենահնչեղ ստեղծագործություններից մեկին։   Երեկոյի մենակատարն է միջազգային բեմերում ճանաչում ունեցող ալտահար Թիմոթի Ռիդաութը։   Եղե՛ք փառատոնի ամենատպավորիչ ծրագրերից մեկի ունկնդիրը՝ ալտի մենանվագից մինչև Խաչատրյանի զանգերի հզոր ղողանջը։   Ծրագրում՝ - Տոլիբ Շախիդի․ «Թաջ Մահալ» սիմֆոնիկ ռագա (10 րոպե), - Տոլիբ Շախիդի․ Ալտի կոնցերտ (25 րոպե), Ընդմիջում - Արամ Խաչատրյան․ Սիմֆոնիա թիվ 2 մի մինոր՝ «Զանգով սիմֆոնիա» (50 րոպե)։   Մենակատար՝ Թիմոթի Ռիդաութ (ալտ)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։   Դեկտեմբերի 9 | 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահ   Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։   Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Օնլայն