
համերգ
Համերգ - Յոհաննես Բրամս. «Գերմանական ռեքվիեմ»
20 ապր • 19:00
Միջոցառման մասին
30 տարվա դադարից հետո Երևանում կհնչի Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմ»-ը ։
Ապրիլի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, դիրիժոր
Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին կներկայացնեն Յոհաննես Բրամսի
նշանավոր ստեղծագործությունը՝ «Գերմանական ռեքվիեմ»-ը։
Երևանյան հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու 19-րդ դարի
հոգևոր-խորալային երաժշտության գլուխգործոցներից մեկը։ Գրված 1865–1868
թվականներին՝ կոմպոզիտորի մոր և նրա մտերիմ ընկեր ու ուսուցիչ Ռոբերտ Շումանի
մահվան ազդեցությամբ, «Գերմանական ռեքվիեմ»-ը համարվում է Բրամսի ամենախորքային և
մարդասիրական ստեղծագործություններից մեկը։ Այն կազմված է յոթ մասից և առաջին անգամ
ամբողջական հնչել է 1869 թվականին Լայպցիգում։
Ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ այն գրված է ոչ թե լատիներեն
պատարագի տեքստերով, այլ Մարտին Լյութերի գերմաներեն Աստվածաշնչից ընտրված
հատվածներով:
Յոթ մասից բաղկացած այս լայնածավալ ստեղծագործությունը (մոտ 65–80 րոպե) Բրամսի
մարդասիրական խոր մտորումն է կյանքի անցողիկության, ցավի և մխիթարության մասին։
Կոմպոզիտորը նույնիսկ նշել է, որ «գերմանական» բառը սիրով կփոխարիներ
«մարդկային»-ով՝ ընդգծելով ստեղծագործության համամարդկային ուղերձը։
--------------------------------------------------------------------------------
Կատարողներ
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
(Terra Incognita Orchestra-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար)
Մենակատարներ՝
Աշոտ Ղանթարջյան. բարիտոն
Նվարդ Հովակիմյան. սոպրանո
Յոհաննես Բրամս. «Գերմանական ռեքվիեմ», Op. 45
· Selig sind, die da Leid tragen (Երանի նրանց, ովքեր սգավոր են)
· Denn alles Fleisch, es ist wie Gras (Քանզի ամեն մարմին նման է խոտի)
· Herr, lehre doch mich (Տեր, սովորեցրու ինձ)
· Wie lieblich sind deine Wohnungen (Որքան սիրելի են Քո բնակարանները)
· Ihr habt nun Traurigkeit (Այժմ դուք տխուր եք)
· Denn wir haben hie keine bleibende Statt (Քանզի մենք այստեղ մնայուն
քաղաք չունենք)
· Selig sind die Toten (Երանի մեռելներին)
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Օնլայն

