ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ | Երաժշտություն և գեղանկարչություն
համերգ

Համերգ - ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ | Երաժշտություն և գեղանկարչություն

5 հլս • 18:00

Միջոցառման մասին

Հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ Բաբաջանյան համերգասրահում, տեղի կունենա «Ստեղծագործական հորիզոններ | Երաժշտություն և գեղանկարչություն» համերգային երեկոն։ Ելույթ կունենան Արուսյակ Հեքիմյանը՝ ջութակ, Հովհաննես Մանուկյանը՝ դաշնամուր։ Համերգից առաջ դահլիճի ճեմասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Զառա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսի բացումը։ Ծրագրում՝ Հովհաննես Մանուկյան՝ 4 պիես ջութակի և դաշնամուրի համար (2025, պրեմիերա), 3 պրելյուդ դաշնամուրի և ֆոնոգրամի համար (2019), Յոհան Սեբաստիան Բախ՝ Պրելյուդ և ֆուգետա Ֆա մաժոր BWV 901, Սյուիտ Մի մաժոր BWV 817, Ուեյն Շորթեր՝ «Հետքեր», Օլիվիե Մեսիան՝ «Թեմա և վարիացիաներ» ջութակի և դաշնամուրի համար (1932), Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար (1933)։

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն