
համերգ
Համերգ - Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների երեկո. Անահիտ Ներսիսյան, Իզաբելլա Մարության
17 սեպ • 19:00
Միջոցառման մասին
Սեպտեմբերի 17-ին՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
մենահամերգով հանդես կգան դաշնակահարներ Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային
մրցույթի դափնեկիր, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր
Իզաբելլա Մարությանը:
Կհնչեն 20-րդ դարի հայ դասական երաժշտարվեստի մեծագույն երախտավորներ Ղազարոս
Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Աշոտ
Խուդոյանի, Գրիգոր Հովունցի և այլոց ստեղծագործությունները։
Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան:
Ծրագիր՝
· Ղազարոս Սարյան. «Երեք պոստլյուդիա»
· Ադամ Խուդոյան. «Էլեգիա», «Նոստալգիա», «Տեսիլք», «Հումորեսկ»
· Էդվարդ Միրզոյան. «Տոկատինա», «Պոեմ»
· Ալեքսանդր Հարությունյան. «Հովը փչեց լեռներում», «Սասունցիների պարը»,
Երեք պիես «Վեց տրամադրություն» շարքից
· Առնո Բաբաջանյան. «Կապրիչիո», «Խորալ», «Սասունցիների պարը», «Պոեմ»
· Գագիկ Հովունց. Երկու պիես «Մոնոգրամ» (նվիրված՝ Ալ․ Հարությունյանին և Ա․
Բաբաջանյանին)
· Էդվարդ Միրզոյան. «Լեզգինկա» (պարային սյուիտից), փոխադրումը 2 դաշնամուրի
համար՝ Մարտին Վարդազարյանի
· Ալեքսանդր Հարությունյան և Առնո Բաբաջանյան. «Հայկական ռապսոդիա» 2
դաշնամուրի համար
Համերգավար՝ Օլյա Նուրիջանյան։
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն