Advertisement
Նվիրում արվեստին․ Արտաշես Մկրտչյան 75/55
համերգ

Համերգ - Նվիրում արվեստին․ Արտաշես Մկրտչյան 75/55

16 ապր • 19:00

Միջոցառման մասին

Ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ջութակահար Արտաշես Մկրտչյանի ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 55-ամյակներին։   Համերգին երլույթներով հանդես կգան Արտաշես Մկրտչյանը և իր սաները:  Դաշնակահարներ՝ Հասմիկ Տեր-Անտոնյան, Շուշան Արևշատյան:    Ծրագիր՝ -Յոհաննես Բրամս. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար Արտաշես Մկրտչյան -Էռնեստ Շոսոն. Պոեմ ջութակի և նվագախմբի համար, երկ 25 Արտաշես Մկրտչյան  -Անտոնին Դվորժակ. Սլավոնական պար N 1   Վիկտորյա Սոսյան(7-րդ դասարան) -Մորիս Ռավել. «Գնչուհին»  Մարիամ Հակոբյան(11-րդ դասարան) -Էժեն Իզայի. Սոնատ մենանավագ N 3  Լիլյա Քյուրքչյան (12-րդ դասարան) -Կլոդ Դեբյուսի. «Վուշե մազերով աղջիկը», Սերգեյ Ռախմանինով. Սերենադ  Լիլիթ Մելքոնյան (բակալավրիատ 1-ին կուրս)   -Ֆրից Կրեյսլեր. Ռեչիտատիվ և սկերցո Ջեմմա Մանուկյան (բակալավրիատ 2-րդ կուրս) -Էժեն Իզայի. Էլեգիական պոեմ Արուսյակ Արևշատյան (մագիստրատուրա 1-ին կուրս) -Էժեն Իզայի. Սոնատ մենանավագ N 6 Էլեն Մամիկոնյան(մագիստրատուրա 2-րդ կուրս)   Արտաշես Մկրտչյանի մասին Համամիութենական մրցույթ դափնեկիր, Բորոդինի անվան քառյակի մրցույթի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանը Արամ Խաչատրյան լարային քառյակի հիմնադիրն է և  Հայֆիլհարմոնիայի մենակատար։  Նա ուսանել է ժամանակի մեծագույն ջութակահար Ժան Տեր-Մերգերյանի դասարանում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ, մասնակցել միջազգային հեղինակավոր փառատոների։ Հանդիսացել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողը, որոնց մի մասը հատուկ գրվել և նվիրվել են իրեն։ Այսօր, Մկրտչյանի բազմաթիվ ուսանողներն աշխատում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր  երաժշտական կառույցներում։ Իսկ մի քանիսը միջազգային բարձր ճանաչում վայելող ջութակահարներ են։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն
Ad