
դասական
Դասական - Խաչատրյան․Թավջութակի կոնցերտ | Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիեր, Սերգեյ Սմբատյան
6 հնս • 19:00
Միջոցառման մասին
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը շարունակում է համախմբել տաղանդավոր
երաժիշտների և երաժշտասերների՝ նշանավորելու մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Հունիսի 6-ին համեցե՛ք մրցույթի բացման պաշտոնական համերգին՝ վայելելու
կոմպոզիտորի Թավջութակի անզուգական կոնցերտը Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի
պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
- Արամ Խաչատրյան․ Վալս «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (4 րոպե)
- Արամ Խաչատրյան. Այշեյի պարը «Գայանե» բալետի թիվ 1 սյուիտից (3 րոպե)
- Արամ Խաչատրյան. Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետի թիվ 2 սյուիտից (9
րոպե)
- Արամ Խաչատրյան. Տեսարան և կրոտալներով պար «Սպարտակ» բալետի թիվ 1 սյուիտից (3
րոպե)
- Արամ Խաչատրյան. Թավջութակի կոնցերտ մի մինոր (32 րոպե)
_____________
Մենակատար՝ Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիեր (թավջութակ)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Հունիսի 6 | 19:00
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի
պաշտոնական նվագախումբն է։
Մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ
նախարարության աջակցությամբ։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker
Armenia-ն։
Հովանավոր` Երևանի քաղաքապետարան։
Մրցույթի աջակիցներ՝ Visa և Acba bank։
Օնլայն

