
դասական
Դասական - Գալա համերգ
12 հնս • 19:00
Միջոցառման մասին
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
կամփոփվի հանդիսավոր գալա համերգով։
«Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած 6
կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ գրված Հովհաննես Գրիգորյանի, Մկրտիչ
Խրիմյանի, Ներսես Շնորհալու, Հենրիկ Էդոյանի, Գևորգ Դոդոխյանի և Տաթև Չախեանի
պոեզիայի հիման վրա։
Համերգի ավարտին միջազգային երաժշտական դաշտում գործունեություն ծավալող անվանի
երաժիշտներից կազմված ժյուրին, հանդիսատեսի հետ միասին ունկնդրելով
ստեղծագործությունները, կհայտարարի իր վերջնական որոշումը, և հայտնի կդառնան
մրցույթի հաղթողները։
Երեկոյի պատվավոր հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Միացե՛ք մեզ՝ վայելելու ժամանակակից երաժշտարվեստի այս բացառիկ երեկոն և
բացահայտելու նոր ստեղծագործական անուններ։
Օնլայն

