Advertisement
Advertisement
«Իսպանիայից եմ գալիս». Սարսուելաներ | Տաղարան համույթ-45
դասական

Դասական - «Իսպանիայից եմ գալիս». Սարսուելաներ | Տաղարան համույթ-45

27 մյս • 19:00

Միջոցառման մասին

Մայիսի 27-ին` ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը։   Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իսպանական սարսուելաներից, ինչպես նաև իսպանական երգեր։   Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:      Ծրագիր՝ 1-ին բաժին ·       Պաբլո Լունա. «Իսպանիայից եմ գալիս» ՝ Կոնչայի ռոմանսը «Հրեա տղան» սարսուելայից ·       Կարլոս  Գուաստավինո.  «Վարդը և ուռենին» ·       Խերոնիմո Խիմենես. «Գրանադայի լեռները»՝ Մարիայի ռոմանսը «Նախահասիկը» սարսուելայից ·       Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո» ·       Միգել Մարկես. «Իմ արցունքները»՝ Մարգարիտայի ռոմանսը «Երկաթե մատանի» սարսուելայից ·       Ագուստին Լարա. «Գրանադա»   2-րդ բաժին ·       Ռուպերտո Չապի. «Կարֆելերաս», «Բանտարկյալների երգը»՝ Լուիզայի երգը «Զեբեդեոսի դուստրերը» սարսուելայից ·       Ֆեդերիկո Մորենո Տորրոբա. «Լա Պետեներա»՝ Վալենտինայի ռոմանսը «Մարչենացի կինը» սարսուելայից ·       Էռնեստո Լեկուոնա. «Մարիա Լա Օ»՝ Մարիա Լա Օյի ռոմանսը համանուն սարսուելայից   ·       Խերոնիմո Խիմենես և Մանուել Նյետո.«Ինձ անվանում են գեղեցկուհի»՝ Ելենայի արիան  «Սևիլյան սափրիչը» սարսուելայից   ·        Խոսե Մարիա Կանո. «Լուսնի որդին»   Մշակումները և գործիքավորումը՝ Սեդրակ Երկանյանի   ՀԱՄԵՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԱՅԱՍ» ՊԱՐԱՅԻՆ  ԴՊՐՈՑԸ։ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ:

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն
Ad