Գոբելենագործություն
փորձառություն

Փորձառություն - Գոբելենագործություն

25 հոկ • 17:30

Միջոցառման մասին

Գոբելենի վարպետաց դաս․ բացահայտե՛ք հնագույն արվեստի աշխարհը։ Ցանկանո՞ւմ եք սովորել գոբելենագործության արվեստը և սեփական ձեռքերով ստեղծել յուրահատուկ տեքստիլ աշխատանք։ Հրավիրում ենք ձեզ հետաքրքիր դասընթացի, որտեղ ավանդական հյուսման տեխնիկաները կվերածվեն ձեր հեղինակային ստեղծագործությունների։ Դուք կստեղծեք յուրահատուկ գոբելեն, որը կդառնա ձեր տան ոճային և տարբերվող դեկորատիվ տարրը։ Ի՞նչ է ձեզ սպասվում։ • Գործվածքի հյուսման հիմունքներ և վարպետության գաղտնիքներ։ • Գույների և նախշերի համադրություն՝ յուրահատուկ դիզայն ստեղծելու համար։ • Ամբողջական ներգրավվածություն ստեղծագործական գործընթացում՝ առաջին թելերից մինչև պատրաստի աշխատանք։ Դասընթացը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները։ Մասնակցությունը հնարավոր է 12 տարեկանից սկսած։ Բոլոր նյութերն ու գործիքները ներառված են արժեքի մեջ։ Եկե՛ք ոգեշնչվելու և ստեղծագործելու մեզ հետ։

Միջոցառման վայր

ԱրթԼավ ↗

Հասցե

Այգեձորի 1-ին նրբանցք, 54/2

Կատեգորիա

Սեանսներ

25 հոկ
17:30
ԱրթԼավ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն