
փորձառություն
Փորձառություն - Հելոուին ԱրթԼավում
31 հոկ • 18:00
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 31-ին ձեզ համար պատրաստում ենք սարսափելի զվարճալի և ստեղծագործական
երեկույթ։ Ժամը 18:00-ից 22:00-ը կկարողանաք մասնակցել մի քանի վարպետաց դասերի․
պատրաստել ենք Հելոուինի 6 զբաղմունք, որոնցից յուրաքանչյուր հյուր կարող է ընտրել
ցանկացած 3-ը։
👻 Կերամիկա՝ պատրաստում ենք ուրվական-կախազարդեր, դդումներ կամ փոքրիկ մոմակալներ։
🦇 Ֆետրե խաղալիքներ՝ կարում ենք հմայիչ դդումներ, չղջիկներ և այլ հրեշիկներ։
🕸️ Ուլունքներով զարդեր՝ հավաքում ենք ապարանջաններ, յուրօրինակ զարդեր և փոքրիկ
արձանիկներ։
🎨 Կախարդական նկարչություն՝ ստեղծում ենք սարդոստայնով նկարներ՝ Պոլոքի ոճով․
ներկի ցայտեր, փայլեր, անսովոր հյուսվածքներ և մի փոքր գեղարվեստական
չարաճճիություն։
🕯️ Ուրվական-մոմեր՝ պատրաստում ենք փոքրիկ ուրվականներ, որոնք կլուսավորեն ձեր
տունը։
🫧 Դդմային օճառ՝ մեր ձեռքերով պատրաստում ենք աշնանային բուրավետ դդումներ։
Վարպետաց դասերից բացի կստեղծենք նաև ջերմ մթնոլորտ․
✨ Ցանկացողներին՝ Հելոուինի փոքրիկ դեմքի ներկում։
🍷 Տնական գլինտվեյն, թխվածքներ, աշնանային մուլտֆիլմեր և ջերմ զրույցներ։
🧙♀️ Կոստյումները, վհուկների գլխարկները, ժանիքներն ու տոնական այլ պարագաները
ողջունվում են։
Մասնակցությունը ներառում է յուրաքանչյուր հյուրի ընտրությամբ երեք վարպետաց դաս,
դեմքի ներկում և հյուրասիրություն։
Եկեք միայնակ, ընկերների կամ ամբողջ ընտանիքի հետ։ Ստեղծագործելու ենք, մի փոքր
վախեցնելու միմյանց և հրաշալի ժամանակ անցկացնելու։ 🖤
Կազմակերպիչ՝ Art-Love
Սեանսներ
31 հոկ
18:00
ԱրթԼավ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն