
փորձառություն
Փորձառություն - Art Party․ նկարում ենք մեկ բաժակ գինու ուղեկցությամբ
2 օգս • 17:00
Միջոցառման մասին
Հրավիրում ենք ձեզ ArtLav-ի ամենաջերմ Art Party-ին։
Սա պարզապես երեկո չէ, այլ ստեղծագործական ջերմ փորձառություն՝ հետաքրքիր նկարչական
դասի ձևաչափով։
Յուրաքանչյուր մասնակից կընտրի իր նախընտրած պատկերն ու ակրիլային ներկերով կտավի
վրա կստեղծի սեփական նկարը, նույնիսկ եթե երբեք վրձին չի բռնել ձեռքում։
Երեկոյի ավարտին տուն կվերադառնաք պատրաստի աշխատանքով՝ ձեր իսկ ձեռքով զրոյից
ստեղծված իրական նկարով։
Ոգեշնչման համար մենք կտրամադրենք հայտնի նկարիչների ստեղծագործությունների
վերարտադրություններ, սակայն կարող եք բերել նաև ձեր սեփական գաղափարը, և մենք
սիրով կօգնենք այն կյանքի կոչել կտավի վրա։ Իսկ եթե ցանկանաք մի փոքր կախարդանք
ավելացնել, կարող եք ստեղծել ծավալային նկար՝ տեքստուրային մածուկի օգնությամբ կամ
զարդարել այն նրբագեղ ոսկեգույն շեշտադրումներով։
Հարմարավետ մթնոլորտ, գույներ, ոգեշնչում և «ես կարողացա» զգացողություն․ այս ամենը
սպասում է ձեզ ArtLav-ում։
Օնլայն