
թատրոն
Թատրոն - Ես ու՞մ եմ նման...
12 նոյ • 19:30
Միջոցառման մասին
Գիշերային քաղաքի լուռ փողոցներում, փոքրիկ մի սրճարանում ու կիսամութ
ննջասենյակում հատվում են չորս մարդկանց՝ Գասի, Թոնիի, Աննայի և Ֆիլլիի
ճակատագրերը։
Պատերազմի բովով անցած և սեփական կասկածներից տանջվող Գասը խնդրում է իր մարտական
ու մտերիմ ընկերոջը՝ Թոնիին, հետևել իր ընկերուհուն՝ Աննային։ Գլխի վնասվածքի
պատճառով Թոնին դժվարությամբ է վստահում սեփական հիշողություններին, սակայն Աննայի
հետ հանդիպումից հետո նա ներքաշվում է մի խորհրդավոր պատմության մեջ, որտեղ անցյալն
ու ներկան աստիճանաբար խճճվում են։
Աննան նույնպես գաղտնիք ունի․ նա փորձում է պարզել, թե ինչ է պատահել իր անհետացած
քրոջը, և որոնումների հետքերը նրան բերում են հենց Գասի ու Թոնիի մոտ։ Իսկ սրճարանի
առեղծվածային աշխատակից Ֆիլլին, կարծես, գիտի ավելին, քան պատրաստ է բացահայտել։
Երբ հին լուսանկարներն ու մոռացված հիշողությունները սկսում են ջրի երես հանել
անցյալի մութ կողմերը, յուրաքանչյուրը ստիպված է լինում առերեսվել սեփական
ճշմարտության հետ։ Բայց ո՞ւմ վստահել, երբ հիշողությունը խաբում է, սերը վերածվում
է կասկածի, իսկ անցյալը հրաժարվում է լռել։
Սեանսներ
12 նոյ
19:30
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
19 նոյ
19:30
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն