
թատրոն
Թատրոն - Մորուքավորի յոթ կանայք
23 սեպ • 20:00
Միջոցառման մասին
...Յոթ կին։ Յոթ պատմություն։ Մեկ տղամարդ, որի շուրջ հյուսվել են անթիվ
գաղտնիքներ։
Իսկ եթե իրականությունը բոլորովին այլ լիներ…
Ալեքսանդր Վոլոդինի «Կապույտ մորուքի յոթ կանայք» պիեսի հիման վրա բեմադրված
«Մորուքավորի 7 կանայք» ներկայացումը հայտնի պատմությունը բացահայտում է նոր
տեսանկյունից՝ համարձակ, սուր հումորով և հոգեբանական խորությամբ։ Յոթ կանայք, յոթ
տարբեր ճակատագրեր ու յոթ ձայներ, որոնք մեկ առ մեկ բացահայտում են սիրո, խանդի,
իշխանության, ազատության և ընտրության մասին իրենց ճշմարտությունները։
Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը նոր թատերաշրջանը բացում է Հակոբ Ղազանչյանի
բեմադրությամբ՝ ներկայացնելով մի գործ, որը միաժամանակ զվարճացնում, հուզում և
ստիպում է վերանայել վաղուց ծանոթ պատմությունը։
Երբ յուրաքանչյուր կին պատմում է իր ճշմարտությունը, հարցն արդեն այն չէ, թե ով էր
Մորուքավորը, այլ՝ ո՞ւմ պետք է հավատալ։
- Ըստ Ա. Վոլոդինի
- Կատակերգություն 1 գործողությամբ
- Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
- Պարերը՝ Գագիկ Կարապետյանի
- Գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան
Սեանսներ
23 սեպ
20:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
2 հոկ
20:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
9 հոկ
20:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
16 հոկ
20:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
30 հոկ
20:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Գնել տոմս սկսած 3000 ֏ →
Օնլայն