Ֆիգարոյի ամուսնությունը
թատրոն

Թատրոն - Ֆիգարոյի ամուսնությունը

26 նոյ • 19:30

Միջոցառման մասին

Խելահեղ օր Դրամատիկականում Ֆիգարոն ու Սյուզաննան պատրաստվում են ամուսնանալ։ Բայց ի՞նչ է սպասվում նրանց մեծ օրվա նախաշեմին։ Սեր ու խանդ, շահ ու դավաճանություն, անսպասելի խոչընդոտներ և զավեշտալի խառնաշփոթ․ Բոմարշեի անմահ «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունը վերադառնում է Դրամատիկական թատրոնի բեմ՝ նորացված բեմադրությամբ։ Ֆիգարոյի և կենսախինդ Սյուզաննայի սիրո պատմությունը վերածվում է իրադարձությունների խելահեղ հորձանուտի։ Քմահաճ Կոմսը, խանդոտ Կոմսուհին և անսպասելի շրջադարձերը ստեղծում են մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է փոխել հերոսների ճակատագիրը։ Մոցարտին ևս ոգեշնչած աշխարհահռչակ ստեղծագործությունը ներկայացվում է նորացված զգեստներով, ժամանակակից մոտեցմամբ, պարային և երաժշտական վառ դրվագներով։ Կազմակերպիչ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ

Հասցե

Իսահակյան փող. 28, Երևան

Կատեգորիա

Սեանսներ

26 նոյ
19:30
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն