
Կնոջս Անունը Մորիս է
Միջոցառման մասին
Կատակերգություն 1 գործողությամբ Հեղինակ՝ Րաֆֆի Շարտ Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները՝ Հակոբ Ղազանչյանի Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահապետյան: Ժորժը, հարուստ փարիզեցի, շփոթվում է սիրախաղի բարդության մեջ։ Նրա սիրուհին ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց նա չի պատրաստվում բաժանվել իր կնոջից, ով հանդիսանում է նրա հարստության աղբյուրը։ Երբ սիրուհին սպառնում է բացահայտել ամեն ինչ Ժորժի կնոջը, նա խնդրում է մի օտար տղամարդու՝ Մորիսի, հանդես գալու որպես իր կինը և վախեցնել սիրուհուն։ Բայց իրավիճակը դառնում է անկառավարելի, և ոչինչ չի ընթանում այնպես, ինչպես նախատեսված էր... Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ