
թատրոն
Թատրոն - ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է
3 մյս • 19:00
Միջոցառման մասին
Դրամա ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների
«...ես ձեզ համար կնվագեմ մի երգ, որը կստիպի ձեր սրտին թրթռալ վշտից ու
ուրախությունից»
Գտնվելով Ամերիկայում՝ հայ գաղթականների միջավայրում, ապագա գրող Սարոյանը հավաքում
էր պարզ ու իրական պատմություններ հայրենիքից կտրված, կենսախինդ, բայց և օտար
ափերին հարմարվել չկարողացող մարդկանց մասին: Այդ պատմությունները, որոնք
հետագայում վերածվեցին վեպերի ու նովելների և փառք բերեցին Ամերիկայում ծնված ու
մեծացած հայ գրողին, հիմք հանդիսացան «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համար։
Սարոյանական վառ կերպարներն ու հուզիչ սյուժեները, դառը հեգնանքն ու անսպառ
կենսասիրությունը, անկրկնելի մեղմ հումորն ու հավատը առ այն, որ ամեն ինչ
հաղթահարելի է, միահյուսվել են Ստաս Նամինի թատրոնի այս բեմադրության մեջ: Եվ
իհարկե, հեղինակները փորձել են հանդիսատեսին փոխանցել հնագույն ազգի՝ խնամքով
պահպանված ավանդույթներն ու անմահ ոգին. մի ոգի, որը հավերժ է և սերնդեսերունդ
փոխանցվում է անսահման բարությամբ ու կարեկցանքով։
Ներկայացման մեջ հնչում են հատվածներ Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիայից,
Օսիպ Մանդելշտամի և Նամի Միկոյանի բանաստեղծությունները, ինչպես նաև ցուցադրվում են
«Արարատը և Չարենցի կամարը» (Մարտիրոս Սարյան, 1958 թ.) և «Պատմություն» (Ստաս
Նամին, 2015 թ.) կտավների տեսավերատպությունները։
Տևողությունը՝ 1 ժամ 50 րոպե
Բեմականացման հեղինակներ՝ Ստաս Նամին, Յուլիա Գրիգորևա, Վերա Զուդինա Բեմադրող
ռեժիսոր՝ Ստաս Նամին
Ռեժիսորներ՝ Սերգեյ Կրասնոպերեց, Վերա Զուդինա
Կոմպոզիտոր՝ Ստաս Նամին
Երաժշտական ղեկավար և գործիքավորող՝ Ալեքսանդր Սլիզունով
Բեմադրող նկարիչ՝ Իրինա Բալաշևիչ
Համակարգչային գրաֆիկան՝ Դենիս Կուդրյավցևի
Խորեոգրաֆ՝ Եկատերինա Գորյաչևա
Երաժշտական նյութի ընտրության գծով խորհրդատու՝ Արմինե Սարգսյան
Լուսային նկարիչ՝ Ալեքսանդր Պեյկով
Տևողությունը՝ 1 ժամ 50 րոպե
Կազմակերպիչ՝ Պարոնյան
Սեանսներ
Օնլայն

