
թատրոն
Թատրոն - Ետ նայիր զայրացած
15 հնս • 19:30
Միջոցառման մասին
Theatre Location նոր ֆորմատ + ներկայացում բնակարանում + գինեխմություն
Theatre Location անկախ թատերախումբ է, որը ստեղծում է նոր ու կենդանի ֆորմատ
թատերարվեստում՝ ջնջելով հանդիսատեսի և բեմի միջև սահմանները։
«Ետ նայիր զայրացած» ներկայացումը պատմում է մարդկանց ներքին բախումների,
հարաբերությունների լարվածության ու չասված զգացմունքների մասին։ Գործողությունները
տեղի են ունենում ինտիմ բնակարանային միջավայրում, որտեղ հանդիսատեսը դառնում է
ներկայացման մթնոլորտի մի մասը։
50-ականների ջազային երաժշտությամբ, ծխապատ երեկոների տրամադրությամբ ու կենդանի
էներգիայով ստեղծվում է իրական, անկեղծ և երբեմն անհարմար միջավայր, կարծես դուք
ներկա եք ուրիշների կյանքի ամենաանձնական պահերին։
Ներկայացումից հետո նախատեսվում է գինեխմություն և երեկոյի շարունակություն ջերմ
մթնոլորտում։
‼️ Տոմսերի արժեքը ներառում է գինու հյուրասիրություն:
Ռեժիսոր՝ Ինգա Շահբազյան
Կազմակերպիչ` Նունե Շահբազյան
Դերասաններ՝
Վահե Վայան
Մարիա Հունանյան
Էլէն Գևորգյան
Արման Մաթևոսյան
Պաստառի հեղինակ՝ Լիլի Ղազարյան
Պաստառի Դիզայներ՝ Արտյոմ Ավետիսյան
Կազմակերպիչ՝ Շահբազյան Նունե Արամի ԱՁ
Սեանսներ
Օնլայն

