Ապրիր, քանի դեռ ապրում ես…
թատրոն

Թատրոն - Ապրիր, քանի դեռ ապրում ես…

30 սեպ • 20:00

Միջոցառման մասին

...Ի՞նչ արժեք ունի կյանքը, երբ ժամանակը հաշված է։ Երբ հիվանդասենյակը դառնում է տուն, իսկ անծանոթ մարդիկ՝ ընտանիք, կյանքի ամեն օրը վերածվում է պայքարի, հույսի ու սիրո պատմության։ Հիվանդանոցի մի բաժանմունքում հավաքվել են երիտասարդներ, որոնց ճակատագիրը նույնն է, բայց պատմությունները՝ տարբեր։ Նրանք գիտեն, որ ժամանակը քիչ է, սակայն շարունակում են սիրել ու ատել, կատակել ու վիճել, հաշտվել, հիասթափվել ու երազել։ Այստեղ ծիծաղը հաճախ հաջորդում է արցունքներին, իսկ ամենահուսահատ պահին ծնվում է ապրելու ամենամեծ ցանկությունը։ Մարո Մադոյան-Ալաջաջյան «Ապրիր, քանի դեռ ապրում ես...» դրաման պատմություն է կյանքի մասին՝ այն կյանքի, որն ամենաարժեքավորն է դառնում, երբ թվում է՝ ժամանակն այլևս չի սպասում։ - Մարո Մադոյան -Ալաջաջյան - Դրամա մեկ գործողությամբ - Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Հակոբ Ղազանչյանի - Երաժշտությունը՝ Վաչե Շարաֆյանի - Գեղարվեստական ղեկավար՝ Հակոբ Ղազանչյան

Հասցե

Հայաստան, 0002, Երևան Մաշտոցի պող., 13 շենք

Կատեգորիա

Օնլայն