«Սեր՝ ափի մեջ» գրական երեկո | Արկո Բեյբության
թատրոն

Թատրոն - «Սեր՝ ափի մեջ» գրական երեկո | Արկո Բեյբության

17 մրտ • 17:00

Միջոցառման մասին

«Սեր՝ ափի մեջ» գրական երեկոն մի յուրահատուկ հանդիպում է պոեզիայի, կենդանի խոսքի և երաժշտության միջև։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ դասական պոեզիայի ամենասիրելի ու խորիմաստ գործերը՝ Պարույր Սևակի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։ Դրանց կողքին կկարդացվեն նաև ժամանակակից պոետների թե՛ հայտնի, թե՛ քիչ լսված գործեր՝ բացահայտելով այսօր ստեղծվող խոսքի նոր շնչառությունը։ Պոեզիայի ընթերցումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ ստեղծելով մտերմիկ, զգացմունքային մթնոլորտ։ Երաժշտական ձևավորում՝ «Սկերցո» լարային քառյակ Դաշնամուր՝ Դանարա Մուտեևա Կազմակերպիչ՝ «Դավիթ Ոսկանյան Ռաֆայելի» ԱՁ

Հասցե

Երևան, Խանջյան 13