
Թատրոն - Համլետ Collapse
Միջոցառման մասին
Ըստ Ուիլյամ Շեքսպիր «Համլետ» ողբերգության Բեմադրություն և ինսցենավորում՝ Սուրեն Շահվերդյան, Նարա Ստեփանյան Սցենոգրաֆիա՝ Արգիշտի Փիլոյան Կոստյումներ՝ Իզաբելլա Սոֆրոնովա Խորեոգրաֆիա՝ Նունե Կիրակոսյան Լույսի նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան Երաժշտական ձևավորում՝ Սուրեն Շահվերդյան Դերերում՝ Գոռ Համբարձումյան, Էրվին Ամիրյան, Նարինե Պետրոսյան, Ելենա Վարդանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյան, Կարեն Հակոբյան, Արեն Խաչատրյան, Անտոն Աղաջանյան, Սերգեյ Գրիգորյան, Արման Մեժլումյան, Թեյմնե Խաչատրյան, Գրիգոր Խոջայան, Մելսիդա Հակոբյան, Յուլյա Ֆինկ, Նարա Թումասյան, Աննա Պուշկինա, Անաիդա Գաբրիելյան, Լալիտա Բուկիա, Յանա Տուրգունյան, Լև Նալբանդյան, Ելենա Կասիմյան, Աննա Խաչատրյան, Ադրիանա Սարգսյան «Համլետ. Collapse»-ը ժամանակակից ցնցող ողբերգություն է՝ Ու. Շեքսպիրի «Համլետ» պիեսի մոտիվներով, որտեղ խելագարությունն այլևս ընտրություն չէ, այլ քայքայվող համակարգի ախտանիշ։ Ներկայացման աշխարհը թունավոր իրականություն է, որտեղ իշխանությունը կառավարում է վախով, սերը խեղում է, իսկ ընտանիքը վերածվում է դավաճանների։ Այստեղ ճշմարտությունը զենք է, սուտը՝ վիրուս, և մարդկությունը դանդաղորեն մահանում է սեփական պատրանքների մեջ։ Համլետը փորձում է շնչել բռնության, մանիպուլյացիաների և ամբողջական վերահսկողության աշխարհում, սակայն յուրաքանչյուր քայլ նրան մոտեցնում է կործանման։ Ներկայացումը պոկում է դիմակները՝ մերկացնելով ժամանակակից իրականության տգեղ նորմը և ստիպում հանդիսատեսին ընդունել՝ խելագար է ոչ միայն Համլետը, այլև այն աշխարհը, որը մենք ինքներս ենք թույլ տվել կառուցել։ Կազմակերպիչ՝ «Կ․Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ