Չորս պատճառ ամուսնության համար
թատրոն

Չորս պատճառ ամուսնության համար

22 հնվ • 19:00

Միջոցառման մասին

Լիրիկական կատակերգություն 2 գործողությամբ: Հեղինակ՝ Ռիչարդ Բայեր Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Պետրոսյան Դերերում՝ Ռուզան Գասպարյան, Արթուր Կարապետյան, Սիփան Զադոյան, Արսեն Ալբարյան: Ներկայացումը երկու միայնակ մարդկանց մասին է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Նախկինում նրանք ընտանիքներով էին ընկերացել, իսկ այժմ միայնակ են: Նրանք փնտրում են նոր իմաստ ու գույն իրենց կյանքում: Սյուժեն զարգանում է այնպես, որ հերոսները միաժամանակ վիճում ու հաշտվում են, հիշում իրենց մահացած ամուսիններին, սակայն ի վերջո հասկանում են, որ իրար կարիք ունեն: Սա պատմություն է սիրո ու կարոտի մասին՝ այն մասին, թե որքան կարևոր է զգալ, որ դու միայնակ չես: Ներկայացումը լի է հումորով ու խորին հուզմունքով:

Միջոցառման վայր

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական ​​կոմեդիայի պետական ​​թատրոն

Հասցե

Երևան, Վազգեն Սարգսյան 7