
թատրոն
Թատրոն - Ծաղիկներ
7 մյս • 19:00
Միջոցառման մասին
Ստաս Նամինի լեգենդար «Ծաղիկներ» («Цветы») խումբը հրավիրում է բացառիկ երաժշտական
երեկոյի
Կես դարից ավելի ռոք երաժշտության պատմություն կերտող այս պաշտամունքային խումբը
հանդիսատեսին կպարգևի հոգու անմոռանալի տոն: Սա պարզապես համերգ չէ, այլ ջերմ
ճամփորդություն ժամանակի միջով՝ լի լուսավոր նոստալգիայով, հուզիչ հուշերով, անկեղծ
զգացմունքներով և հարյուրտոկոսանոց կենդանի հնչողությամբ։
Այս երեկո կհնչեն ոչ միայն սիրված, տասնամյակների փորձություն անցած հիթերը
(ինչպես՝ «Звездочка моя ясная», «Летний вечер», «Мы желаем счастья вам» և շատ
ուրիշներ), որոնց ներքո մեծացել, երազել ու սիրահարվել է ոչ մեկ սերունդ, այլև
խորհրդային գրաքննության կողմից արգելված երգեր, ինչպես նաև ավելի ուշ շրջանի՝
արդեն իսկ հայտնի դարձած ստեղծագործություններ։ Ծրագրին առանձնահատուկ մասշտաբ և
արտահայտչականություն կհաղորդի Ստաս Նամինի թատրոնի վոկալիստների մասնակցությունը,
ինչը կստեղծի երաժշտական և թատերական արվեստների անկրկնելի համադրություն մեկ
բեմում։
Իրենց վարպետությունն ու անհավանական էներգիան հանդիսատեսին կնվիրեն՝ Ստաս Նամինը,
Ալեքսանդր Գրեցինինը, Վալերի Դիորդիցան, Յուրի Վիլնինը, Օլեգ Պրեդտեչենսկին, ինչպես
նաև Ստաս Նամինի թատրոնի վոկալիստները։
Կազմակերպիչ՝ Պարոնյան
Սեանսներ
Օնլայն

