Advertisement
Advertisement
Ընթրիք հիմարի հետ
թատրոն

Թատրոն - Ընթրիք հիմարի հետ

23 մյս • 19:00

Միջոցառման մասին

Կատակերգություն 2 գործողությամբ Հեղինակ՝ Ֆրանսիս Վեբեր Բեմադրող ռեժիսոր՝ Ռուզան Խաչատրյան Բեմի և Զգեստների նկարիչ՝ Մարիամ Մուրադյան Դերերում՝ Հովակ Գալոյան/Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան, Սիփան Զադոյան, Կարապետ Քարաջյան, Հասմիկ Մխիթարյան, Արև Հակոբյան, Հարություն Մելիք-Բեկյան Երբեմն մեկ ընթրիքը կարող է փոխել ամեն ինչ…… Փարիզյան բարձրաշխարհիկ միջավայրում, որտեղ հումորը հաճախ վերածվում է ցինիզմի, մի խումբ անվանի տղամարդիկ շաբաթը մեկ հավաքվում են՝ դաժան խաղի համար։ Յուրաքանչյուրը բերում է հիմարի, որի վրա ընկերներով պետք է ծիծաղեն։ Այս անգամ ընտրությունը Պիերինն է։ Նրա գտածոնը Ֆրանսուա Պինյոնը՝ կատարյալ թեկնածու։ Կամ այդպես միայն թվում է…… Սակայն Պինյոնը հիմար չէ, նա անկեղծ է, անկանխատեսելի և վտանգավոր՝ իր պարզությամբ։ Նրա ներկայությամբ մի քանի ժամում ողջ խաղը փլվում է, իսկ ծիծաղը վերածվում է անհարմար լռության։ Սա կատակերգություն է, որը ստիպում է ծիծաղել…և հետո՝ սկսել կասկածել…… Ո՞վ է իրականում հիմարը։   Կազմակերպիչ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Հասցե

Երևան, Վազգեն Սարգսյան 7

Կատեգորիա

Օնլայն
Ad