
թատրոն
Թատրոն - Կարլո Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան»
19 սեպ • 18:00
Միջոցառման մասին
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Աբովյանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա
Կարլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կատակերգության պրեմիերան։ Ներկայացումը
նախատեսված է 14+ հանդիսատեսի համար։
Վենետիկը լի է սիրով, գաղտնիքներով ու խաբեություններով։ Բայց ամենամեծ խառնաշփոթը
սկսվում է այն պահին, երբ մեկ ծառան որոշում է ծառայել երկու տիրոջ։ Սիրային
ինտրիգներ, սրամիտ հումոր և Գոլդոնիի անմահ կատակերգությունը՝ մեկ բեմում։
Դերերում՝ Արա Սարգսյան, Լևոն Մելոյան, Դավիթ Եղիազարյան, Թագուհի Հակոբյան, Ջիվան
Բալյան, Ռուբեն Կարապետյան, Անահիտ Խաչատրյան, Լիլիթ Ղարիբյան և այլոք։
Ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան
Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան
Պարերը՝ Անահիտ Մարոզյան-Ադլոյան
Երգերի մշակումը՝ Վահե Հայրապետյան
Օնլայն