
թատրոն
Թատրոն - Բիթլոմանիա
5 մյս • 19:00
Միջոցառման մասին
«Բիթլոմանիա»
Մյուզիքլ Բիթլզի երգերով
Թատերականացված ներկայացում երաժշտական պարոդիայի ժանրում։ Գործողությունները
ծավալվում են համալսարանական ուսանողական միջավայրում՝ ինչ-որ «միջին» երկրի մի
«միջին» քաղաքում։ Սրանք ուրախ ու տխուր, ռոմանտիկ ուսանողական պատմություններ են՝
միավորված երիտասարդության և սիրո թեմայով, որոնք հանդիսատեսին են փոխանցվում
«Բիթլզ»-ի 25 քնարական երգերի միջոցով։ Երաժշտական այս գրաֆիտիում տեղ են գտել
«լիվերպուլյան քառյակի» բազմաթիվ համաշխարհային հիթեր, որոնք թատերախումբը կատարում
է բնօրինակ լեզվով։ Չնայած միզանսցենների պարոդիական (ծաղրանմանական) բնույթին՝
բուն երգերի կատարումը, ինքնատիպ գործիքավորումներն ու բազմաձայնությունը պահպանում
են «Բիթլզ»-ի անկրկնելի ոճը և ընդգծում բեմադրիչների ու կատարողների հարգալից և
ակնածալից վերաբերմունքը մեծագույն երաժիշտների թողած ժառանգության նկատմամբ։
Բեմադրող ռեժիսորներ՝ Ստաս Նամին, Ալեքսանդր Դավիդով
Ռեժիսորներ՝ Կիրիլ Զոլիգին, Օլգա Տերեխուն, Կարինա Կոլիտինովա
Գործիքավորումը՝ Գրիգորի Աուերբախ, Լասլո Դոլինսկի, Նիկոլայ Նովոպաշին, Վալերի
Դիորդիցա
Երաժշտական նվագակցությունը՝ Ստաս Նամինի «Ծաղիկներ» («Цветы») խումբ
Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Կազմակերպիչ՝ Պարոնյան
Սեանսներ
Օնլայն

