
Թատրոն - «Երիտասարդ բժշկի գրառումները»
Միջոցառման մասին
Հեղինակ՝ ըստ Միխայիլ Բուլգակովի պատմվածքների Ռեժիսոր՝ Նորա Գրիգորյան Բեմադրություն՝ Նորա Գրիգորյան, Վերոնիկա Ժուրավլյովա Սցենոգրաֆիա՝ Տիգրան Արությունյան Հագուստներ՝ Լուսինե Կարապետյան Երաժշտական ձևավորում՝ Նորա Գրիգորյան Պարուսուցչություն՝ Արա Ասատուրյան Մերից յուրաքանչյուրը, երիտասարդ լինելով և սիրահարված իր մասնագիտությանը, անցել է այս դժվարին ինքնաճանաչման, ինքնորոշման ուղին, ցանկանալով ապացուցել հասարակությանը, որ մենք նույնպես ծառայում ենք մեր մասնագիտությանը, մեր կոչմանը։ Եվ այն մարդիկ, ովքեր արժանապատվորեն անցնում են այս ճանապարհը՝ հրաժարվելով երիտասարդական ամբիցիաներից, անձնական շահերից և էգոյի ազդեցությունից, վերջում պարգևատրվում են մեծ սիրով, ջերմությամբ և ձգտմամբ՝ իրենց գործով դարձնել աշխարհը ավելի լավը։ Տոմսերի արժեքը՝ 1500-5000 դրամ։