
սպորտ
Սպորտ - Tricolor Yerevan Night Run
4 հլս • 21:30
Միջոցառման մասին
Հարգելի՛ վազորդ,
Ուշադրություն, խնդրում ենք հետևել ուղեցույցին։
Վազքը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ ժամը 21:30-ին:
• Անհրաժեշտ է լինել Հանրապետության հրապարակում հուլիսի 4-ին՝ ժամը 20:30-ին։
• Տեղում կտրամադրվեն անթև շապիկներ։
21։15-ին կփակվի գրանցումը։
• 21։20-ին կմեկնարկի նախավարժանքը, որից հետո կսկսվի վազքը:
Վազքուղի`
Հանրապետության հրապարակից դեպի Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան
հրապարակ, կրկին մուտք Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև
Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցներ և կավարտվի Հանրապետության հրապարակում:
• Վազքը կազմակերպվում է 5 և 10 կիլոմետր սահմանչափով (2 կամ 4 շրջան)։
Վազքը բարեգործական է.
Յուրաքանչյուր մասնակցի գրանցումով մեր հովանավորը 5,000 ՀՀ դրամ կուղղի Սիսիանի
սահմանամերձ գյուղի բժշկական կենտրոնի վերանորոգմանը։
Մասնակցի՛ր և դարձի՛ր այս կարևոր նախաձեռնության մի մասը։
Շնորհակալություն մասնակցության համար և մինչ հանդիպում։)
Ուշադրություն!
• Մասնակցության չեղարկումը և վճարված գումարի վերադարձը հնարավոր է միայն գրանցման
պահից 72 ժամվա ընթացքում, որից հետո գումարը վերադարձի ենթակա չէ։ Գումարի
վերադարձը կատարվում է նույն վճարման միջոցին, որով կատարվել է վճարումը։
• Հունիսի 30-ին և դրանից հետո մասնակցությունը չեղարկելու դեպքում վճարված գումարը
վերադարձի ենթակա չէ:
Վազքը նվիրված է Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրվան։
Օնլայն