Romantic Evening in Ember Rooftop
այլ

Այլ - Romantic Evening in Ember Rooftop

26 հնս • 20:30

Միջոցառման մասին

Հունիսի 26-ին, ժամը 20:30-ին, Երևանի գիշերային կախարդանքի սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Ember Rooftop-ում, ձեզ սպասվում է բացառիկ ռոմանտիկ երեկո։ Մոմերի ջերմ լույսը, աստղերով լցված երկինքը, գիշերային Երևանի փայլող համայնապատկերը և Ludovico Einaudi-ի հմայիչ երաժշտությունը կդառնան այս անմոռանալի երեկոյի մի մասը։ Scherzo Strings Quartet-ի նուրբ և զգացմունքային կատարումները, ինչպես նաև Դանարա Մուտեևայի ներկայությունը, կստեղծեն մի մթնոլորտ, որտեղ երաժշտությունը կխոսի սիրո լեզվով։ Այս երեկոն ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ երաժշտությունը սրտով, սիրահարվել Երևանին նորից և պարզապես ապրել կախարդական պահեր բաց երկնքի տակ։ Կազմակերպիչ՝ «Դավիթ Ոսկանյան Ռաֆայելի» ԱՁ

Միջոցառման վայր

Էմբեր բառ & ռեստորան

Հասցե

Ամիրյան 2 փող., 7-րդ հարկ

Կատեգորիա

Օնլայն