
այլ
Այլ - QLOONG-ի 5-րդ մաս
26 հնս • 19:00
Միջոցառման մասին
Նշեք ձեր օրացույցներում. Հայաստանի ամենաանկեղծ ստարտափ միջոցառումը վերադառնում
է:
Ի՞նչ է Qloong-ը: Ստարտափները փիչ (pitch) են անում և ստանում ուղիղ և անկեղծ
հետադարձ կապ (feedback): Առանց ձևականություն քաղաքավարության` միայն իրական
կարծիքներ: Qloong-ն այն վայրն է, որտեղ ստարտափները գալիս են մարտահրավերներ
ընդունելու և հեռանում են ավելի ուժեղ:
Բեմում. Մի քանի համարձակ ստարտափներ փիչ են անելու փորձառու ձեռնարկատերերի,
ներդրողների և փորձագետների առջև: Եթե ձեր գաղափարը պինդ է, նրանք ձեզ կասեն այդ
մասին: Եթե պինդ չէ՝ կասեն առավել ևս:
Դահլիճում. Արժեքավոր գիտելիքներ ստանալու համար պարտադիր չէ փիչ անել:
Դիտեք փիչերը, սովորեղ ինչպես փիչ անել (կամ չանել), ստեղծեք կապեր ոլորտի մարդկանց
հետ և փոխանակվեք գաղափարներով:
Միջոցառման գործընկերներ. Plug and Play Armenia՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության աջակցությամբ, BANA Angels և Թին գինիներ:
Ցանկանո՞ւմ եք ներկայացնել ձեր ստարտափը: Դիմեք հղումով.
https://forms.gle/ZS2UGmK9ejDVVTbC8 [https://forms.gle/ZS2UGmK9ejDVVTbC8]:
Կընտրվեն միայն 3 ստարտափներ: Դիմելու վերջնաժամկետ` Հունիսի 18:
Պարզապես ցանկանում եք դիտե՞լ: Ամրագրեք ձեր տեղը, քանի դեռ տոմսերը չեն սպառվել:
Տեղերը սահմանափակ են: Գնե՛ք տոմսը նախապես:
Օնլայն