
Մարտի 8 - Սիմֆոնիկ ռոմանս | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Միջոցառման մասին
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Ադանա Կոմպլեքսը կդառնա բարձրարժեք երաժշտության և գեղեցիկ զգացմունքների հանդիպման վայր։ Մեկ բեմում կհամախմբվեն հայ ամենասիրված և ճանաչված արտիստները ու կներկայացնեն բացառիկ համերգային երեկո։ Համերգին մասնակցում են Սոնա Ռուբենյան, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը, Խորեն Լևոնյանը, Ինգա Արշակյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Գոռ Սուջյանը և Գուրգեն Բավեյանը, իսկ երեկոյին դասական շունչ կհաղորդի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոյի հաղորդավարներն են Բաբկեն Չոբանյանն ու Աննա Ավանեսյանը։ Յուրաքանչյուր կատարում, նոտա և պահ հանդիսատեսին կպարգևեն անմոռանալի զգացողություններ: «Սիմֆոնիկ ռոմանս» Մարտի 8-ին` ժամը 17:00-ին, Ադանա Կոմպլեքսում Անցկացրեք այս բացառիկ երեկոն ձեր սիրելիների հետ՝ ձեռք բերելով անմոռանալի հիշողություններ։