
Մարտի 8 - ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ
Միջոցառման մասին
Ներկայացման գլխավոր հերոսը՝ Էդուարդ Կոլոմբը, սիրավեպի մեջ է իր ուսանողուհու հետ, ով իրենից փոքր է 30 տարով, դստեր ընկերուհին է և հասակակիցը։ Միաժամանակ նրա նախկին կինը սիրահարվում է իրենից 2 անգամ փոքր երիտասարդի։ Իսկ դուստրը սիրավեպ է սկսում մեծահասակ տղամարդու հետ։ Ինչպես կատակերգությունների դրվածքն է՝ հայրը ընդունում է դստեր փեսացուին, որպես իր կնոջ սիրեկանի, իսկ նույն փեսացուի կինը՝ որպես նախկին ամուսնու սիրեկանի։ Իհարկե, հերոսները ստիպված են ստել մեկը մյուսին, ինչը հաճախ է պատահում, երբ ստիպված են բաղնիքում թաքցնել մեկ այս, մեկ այն անցանկալի հյուրին։ Էդուարդ Կոլոմբ - Հրաչյա Հարությունյան Մարիոն - Գոհար Իգիտյան Մարկ - Լևոն Հախվերդյան Ջուլիա - Էվելինա Շախիրյան Էմմա Մկրտչյան Սառա - Մարիամ Ադամյան Կազմակերպիչ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն ՀՈԱԿ