
միջազգային
Միջազգային - ԱԶ Ալկմար vs Նոա | Կոնֆերենցիաների լիգա
26 փտվ • 21:00
Միջոցառման մասին
Միավորվենք հաղթանակի համար Նիդերլանդներում Առաջին անգամ հայկական թիմը հանդես կգա եվրագավաթային առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում։ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» ունի մեր աջակցության կարիքը հայրենիքի սահմաններից դուրս։ Փետրվարի 26-ին, ժամը 21:00-ին (տեղական ժամանակով), Նիդերլանդների Ալկմար քաղաքում՝ AFAS մարզադաշտում, տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «ԱԶ Ալկմար» – «Նոա» պատասխան հանդիպումը։ Կայքից գնված վաուչերները հանդիպման օրը համապատասխան վայրում կփոխանակվեն խաղի տոմսերի հետ։ Փոխանակման վայրի և հավելյալ տեղեկատվության համար հետևեք թարմեցումների Eventhub-ի և «ՆՈԱ» ՖԱ-ի պաշտոնական էջերում։ Տոմսերի փոխանակումը տեղի կունենա L և K սեկտորների ավտոկայանատեղիում՝ սկսած ժամը 17:00-ից։