
ինտելեկտուալ
Ինտելեկտուալ - «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» թիմային ինտելեկտուալ մրցաշար
21 հլս • 19:00
Միջոցառման մասին
Սիրված ինտելեկտուալ խաղի սպորտային տարբերակը, որին միաժամանակ կարող են մասնակցել
երկու և ավելի թիմեր։
Մրցաշարի շրջանակում յուրաքանչյուր ամիս անցկացվելու է մեկ խաղ, որին կարող են
մասնակցել ինչպես ընկերությունների թիմեր՝ ընկերության անվան տակ և բրենդային
շապիկներով, այնպես էլ անհատական թիմեր։ Գիտակների թիմերը կամ գիտակներ ունեցող
թիմերը չեն մասնակցելու մրցաշարի մրցութային մասին և կարող են մրցել միմյանց դեմ։
Այս դեպքում կազմակերպիչների կողմից կսահմանվեն մրցանակներ գիտակների հաղթող թիմի
համար։
Խաղն անցկացվում է 10-ական հարցից կազմված 3 փուլով։
Հարցերն ընդհանուր բնույթի են՝ դասական ձևաչափով։ Հարցին պատասխանելու համար տրվում
է մեկ րոպե ժամանակ, որից հետո թիմերը պետք է հանձնեն թերթիկների վրա գրված
պատասխանները։
Անհատների թիմով մասնակցության համար անհրաժեշտ է գնել տոմս կամ տոմսեր՝ անձնական
տվյալների էջի «Անուն, ազգանուն» դաշտում նշելով մասնակցի անուն-ազգանունը և թիմի
անվանումը կամ լրացնել «անհատ» նշումը, եթե մասնակիցը ցանկանում է միանալ
անհատներից ձևավորվող թիմերից մեկին։
Գրանցման և ընդմիջումների ընթացքում մասնակիցները կարող են օգտվել
հյուրասիրությունից։
Գրանցում և հյուրասիրություն՝ 19:00
Խաղի մեկնարկ՝ 19:30
Կազմակերպիչներ՝ «Լաբ33», «Ինտելեկտուալ խաղերի լիգա»
Սեանսներ
Օնլայն