
ինտելեկտուալ
Ինտելեկտուալ - «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական մրցաշար
Միջոցառման մասին
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշար, որի ամբողջ հասույթը
տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ շահառու հաշմանդամություն ունեցող
երեխաների վերականգնողական բուժմանը։
Ձեր մասնակցությամբ ոչ միայն ապահովում եք Ձեր հաճելի, ինտելեկտուալ ու անմոռանալի
ժամանցը, այլև հնարավորություն եք տալիս երեխաներին ստանալ անհրաժեշտ և կենսական
նշանակություն ունեցող վերականգնողական բուժում։
Սիրված ինտելեկտուալ խաղի սպորտային տարբերակը, որին միաժամանակ կարող են մասնակցել
երկու և ավելի թիմեր։
Խաղն անցկացվում է 10-ական հարցերից կազմված 2 փուլով։ Հարցերն ընդհանուր բնույթի
են՝ դասական ձևաչափով։ Հարցին պատասխանելու համար տրվում է մեկ րոպե ժամանակ, որի
ընթացքում թիմերը պետք է հանձնեն թերթիկների վրա գրված պատասխանները։
Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած թիմը։
Սպասվում է յուրահատուկ երաժշտական դադար, շատ մրցանակներ, նվերներ և, իհարկե,
հյուրասիրություն։
Կազմակերպիչ՝ «ԼԱԲ 33» ՍՊԸ
Օնլայն

