
ինտելեկտուալ
Ինտելեկտուալ - Մտքամարտ
11 նոյ • 19:00
Միջոցառման մասին
Պատրա՞ստ եք մտքամարտի 🧠🧠
Նոյեմբերի 11-ին, Իմփաքթ Հաբ Երևանում, ձեզ սպասվում է մի օր՝ լի՛ տրամաբանությամբ,
արագ կողմնորոշվելու ունակությամբ, համային բացահայտումներով ու, իհարկե, առողջ
մրցակցությամբ։
Մեր ինտելեկտուալ և ժամանցային խաղերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք
ստուգելու ձեր գիտելիքները, բացահայտելու թաքնված հուշումները և ապացուցելու, որ
թիմային աշխատանքը հաջողության լավագույն գրավականներից է։
Ի՞նչ է սպասվում ձեզ
🧠 Քուիզ — ստուգե՛ք գիտելիքները, մտածե՛ք արագ և պատասխանե՛ք ժամանակին
🧩 Ռեբուսներ — բացահայտե՛ք պատկերների գաղտնի իմաստը և գտե՛ք ճիշտ պատասխանները
🎨 Գունային մարտահրավեր — ձողերի վրա դասավորե՛ք գույները ճիշտ հերթականությամբ՝
ցուցադրելով ձեր թիմի ուշադրությունը, ճարպկությունն և արագությունը
🙈 Կույր համտես — փորձե՛ք նոր ուտեստ, միացրե՛ք համային ընկալիչները ու գուշակե՛ք
դրա բաղադրիչները։ Տեսնենք՝ ո՞վ է թիմի իսկական համային փորձագետը
⚡ Բրեյն Ռինգ — արագ մտածե՛ք, պատասխանե՛ք առաջինը և մի՛ թողեք, որ մրցակիցները
ձեզանից առաջ անցնեն
Պատրա՛ստ եղեք անսպասելի առաջադրանքների, զվարճալի պահերի, թիմային ոգու և
անմոռանալի էմոցիաների։
Մտածե՛ք արագ, գործե՛ք միասին, հաղթե՛ք թիմով։ 🏆
Հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ միանալ անհատներից կազմված թիմերից
մեկին։
Միջոցառումն անցկացվում է Իմփաքթ Հաբ Երևանի աջակցությամբ։
Կազմակերպիչ՝ Lab 33
Սեանսներ
11 նոյ
19:00
Impact Hub Yerevan
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն