JavaScript Summit Armenia 2026
ինտելեկտուալ

Ինտելեկտուալ - JavaScript Summit Armenia 2026

26 դեկ • 12:00

Միջոցառման մասին

JavaScript Summit Armenia 2026 JavaScript, արհեստական բանականություն և ծրագրավորման ապագան JavaScript Summit Armenia-ն վերադառնում է։ Այս տարի համախմբելու ենք շուրջ 200 ծրագրավորողների, ինժեներների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների՝ ավելի փոքր, բայց ինտերակտիվ և բովանդակալից միջոցառման շրջանակում։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր զեկույցներ, գործնական փորձի փոխանակում, պանելային քննարկումներ և նոր մասնագիտական ծանոթություններ։ Ի՞նչ է սպասվում - Տեխնիկական զեկույցներ: JavaScript, Node.js, ծրագրավորման ժամանակակից մոտեցումներ և նոր տեխնոլոգիաներ։ - AI և ծրագրավորում: Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում ծրագրավորողների առօրյա աշխատանքը, ծրագրային ապահովման մշակման գործընթացն ու տեխնոլոգիական ոլորտի ապագան։ - Պանելային քննարկումներ: Բաց և ինտերակտիվ քննարկումներ ոլորտի փորձառու մասնագետների հետ՝ արդի մարտահրավերների, նոր հնարավորությունների և ծրագրավորման ապագայի շուրջ։ - Նեթվորքինգ: Հիանալի հնարավորություն՝ ծանոթանալու համախոհների հետ, փոխանակվելու գաղափարներով և ընդլայնելու մասնագիտական կապերը։ Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ YouTube-ում հասանելի տեսական նյութի փոխարեն առաջնային կլինեն իրական փորձը, գործնական գիտելիքն ու արժեքավոր քննարկումները։ Միջոցառման մանրամասներ - Ամսաթիվ՝ 2026 թ. դեկտեմբերի 26, շաբաթ - Ժամը՝ 10:00–15:00 - Վայր՝ Մանուկյան դահլիճ, Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA), Երևան - Միջոցառման լեզուն՝ Հայերեն Տոմսեր - Վաղ վաճառքի տոմս՝ 5,000 դրամ - Դեկտեմբերի 10-ից՝ 10,000 դրամ - Կարևոր՝ Գնված տոմսերը վերադարձման ենթակա չեն։ Խոսնակներ և ծրագիր Խոսնակների, զեկույցների և միջոցառման ամբողջական ծրագրի մասին տեղեկությունները շուտով կհրապարակվեն մեր պաշտոնական կայքում՝ jssummit.am Տեղերը սահմանափակ են։ Ձեռք բերեք Ձեր տոմսը և միացեք JavaScript Summit Armenia 2026-ին։ Կհանդիպենք դեկտեմբերի 26-ին։ Կազմակերպիչ՝ Նաիրի Հարությունյան ԱՁ

Միջոցառման վայր

Մանուկյան սրահ (ՀԱՀ) ↗

Հասցե

Մարշալ Բաղրամյան պողոտա 40, Երևան 0019, Հայաստան

Կատեգորիա

Սեանսներ

26 դեկ
12:00
Մանուկյան սրահ (ՀԱՀ)
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն