Ինտելեկտուալ երեկո Մաճառ ռեստորանում
ինտելեկտուալ

Ինտելեկտուալ - Ինտելեկտուալ երեկո Մաճառ ռեստորանում

26 հլս • 19:30

Միջոցառման մասին

«Մաճառ» ռեստորանում ինտելեկտուալ երեկոն հաճելի միջավայրի, հետաքրքիր խաղերի, համեղ ուտեստների և, իհարկե, անմահական գինու համադրությունն է։ Ձեզ միայն մնում է ընկերների, ընտանիքի անդամների կամ գործընկերների հետ թիմ կազմել և գնել խաղի տոմսերը։ Իսկ եթե թիմ չունեք, ապա կարող եք գրանցվել որպես անհատ ու միանալ անհատներից կազմված թիմին։ Սակայն պետք է շտապել, քանի որ տեղերը սահմանափակ են․ խաղին մասնակցելու են 4-6 հոգուց կազմված 5-6 թիմ՝ ընդամենը 30 հոգի։ Խաղային ծրագրում՝ • Թեմատիկ քուիզ • Ռեբուսներ • «Գուշակիր մեղեդին»  • Ֆուտբոլային քուիզ  • Անակնկալ խաղ «Մաճառ» ռեստորանի կողմից Հյուրասիրություն ֆուրշետային տարբերակով՝ • Ծովախեցգետին • Բրուսկետա լոլիկով • Բրուսկետա ձիթապտղով • Եվրոպական պանրի տեսականի  • Բանջարեղենի տեսականի • «Արկուռի» գինի Ջերմ մթնոլորտ, հետաքրքիր հարցեր, առողջ մրցակցություն, անմոռանալի տպավորություններ և, իհարկե, «Արկուռի» գինիներ հաղթող թիմի և խրախուսական մրցանակներ մյուս թիմերի համար :) Տոմսի արժեքը՝ 12,000 դրամ, ներառում է հյուրասիրությունը։ Կազմակերպիչ՝ «ԼԱԲ 33» ՍՊԸ

Միջոցառման վայր

Մաճառ

Հասցե

Ալեքսանդր Սպենդիարյան փողոց, 5, Երևան

Կատեգորիա

Օնլայն